Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Ի՞նչ են գուժում բնության սանիտարները

Ի՞նչ են գուժում բնության սանիտարները
16.04.2019 | 17:56

Սոցցանցերում աղբահանության տխուր պատկերը ներկայացնող լուսանկարներն անցած ամիսների համեմատ պակասել են, բայց, ընդամենը, պակասել են: Օրերը տաքանում են: Մեր քաղաքի սանիտարահիգենիկ վիճակը դառնում է ավելի մտահոգիչ: Վատն այն է, որ էլ չենք զարմանում աղբակույտեր տեսնելիս: Աչք է, սովորում է: Համաքաղաքային շաբաթօրյակը մեզ չփրկեց աղբից: «Սանիթեքն» էլ հազիվ ծայրը ծայրին է հասցնում:

«Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի... Երևանում սանմաքրման հիմնական պատասխանատուն լիբանանյան «Սանիթեք» ընկերությունն է: Այսօր ընկերությունը փաստացի չի կատարում պայմանագրային պարտավորությունները»,- ասվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:


Ի՞նչ կշահի քաղաքն այս պատերազմից: Քաղաքապետարանը արդարանում է, «Սանիթեքը» տուգանվում, ագռավները՝ շահում: Գաղտնիք չէ, որ ագռավներն ապրում են այնտեղ, որտեղ աղբը շատ է: Բնության սանտիարների կռռոցը այնքան էլ ականջահաճո չէ: Դրանց դեմ պայքարի միակ միջոցը, բնապահպանների վստահեցմամբ՝ քաղաղքը աղբից մաքրելն է: …որ Երևանը չվերածվի ագռավների քաղաքի:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3080

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ